Ճանճը

flyԱյդ գիշեր նա երազ էր տեսել և առավոտյան կնոջ հետ զրուցելիս,չգիտես ինչու,նա ուզեց պատմել այդ եազը,ակնկալելով լսել դրա մեկնությունը
դա ընդամենը մի մեծ կանաչ ճանճի մասին էր,որը անընդհատ նրան խանգարել էր, իսկ վերջում մի ձեռքի ուժեղ հարվածով ճանճը սանվել էր տհաճ հեթք թողնելով նրա ձեռքին։Իհարկե նա անմիջապես ջրով ճանճի հեթքն էլ էր լվացել ձեռքից։
Կինը,ով նստած էր գլխիհակ բազկաթոռին, հոգսերի տակ կռացած, մի պահ դուրս եկավ մտքերի խառնիճաղանճ լաբիրինթոսից և լսելով նրա երազը մեկնաբանեց, որ այն վատ երազ չէ ընդհամենը դա հուշում է, որ նա կազատվի մի տհաճ մարդու ներկայությունից։
Անցած 45տարիների համատեղ կյանքը լարված կյանքի գոտեմարտ էր եղել։
Վերջին 25տարիներին կինը համարյա մենակ կրել էր տան հոգսն ու ընտանիքի խնդիրները իր փխրուն մեջքին որից նույնիսկ մեջքը չէր դիմացել թեքվել էր, որի պատճառած ցավերը, դժվար շարժվելու անտանելի վիճակը նրա ամենօրյա ուղեկիցն էին դրձել։
Տան հոգսն ու ծանրությունը շատանում էր իսկ նրա ուժը պակասում։
Կինը հենվում էր մի բարալիկ ձեռնափայտի վրա,առանց որի դժվարանում էր շարժվել։
Բայց նրան նեցուկ չէր եղել որևէ մեկը գոնե հօգեպես,նրա հոգսերը չէր ցանկանում կիսել
ամուսինը,որը պառկած սպասում էր հասած տանձին։
Այդ օրը չգիտես ինչ ճանճ էր կծել կնոջը, որ նա փորձեց թոթովելով նշել թե ինջու նա չի գնում գործի միգուցե նրան մի բան հաջողվի վաճառել․․․ Խոսքը չավարտած ամուսինը պայթեց ինջպես ամպրոպը,ճայթեց ինչպես կայծակ,լուտանքներ,մեղադրանքներ թափեց,թունդ հայհոյեց և հայտարարեց որ -կինը չխանգարի իրեն երազում տեսած ճանճի պես։
Նրան ետ չպահեց կնոջը թունդ հայհոյել հանկարծակի տանը բաց դռնից հայտնված հարևանուհու ներկայությունը։
Շվարած կինը, ինչպես երազի կանաչ ճանճը,ջախջախված դուրս եկավ տնից, քանի դեռ ջրի շիթը անհետ չէր լվացել իրեն։
Շուշան Ասլանյան

Leave a ReplyI dont know what to do how to install my article